Անցնել բովանդակությանը
Գլուխ II · Ժամանակավոր ընդունում

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Ժամանակավոր ընդունման իրավունքը տրամադրվում է բոլոր բաղադրամասերին, որոնք նախատեսված են ժամանակավոր ընդունման իրավունք ստացած բեռնարկղերի վերանորոգման համար:

2. Չվերարտահանված փոխարինված մասերը, շահագրգիռ երկրի կանոնակարգերի համաձայն, և ինչպես կարող են թույլատրել այդ երկրի Մաքսային իշխանությունները.

ա) ենթակա են ներմուծման հարկերին և տուրքերին, որոնք պարտադիր են դրանց համար ներկայացվելու պահին և հաշվի առնելով այն վիճակը, որով նրանք ներկայացվել են, կամ

բ) անհատույց փոխանցվում են այդ երկրի իրավասու իշխանություններին, կամ

գ) ոչնչացվում են պաշտոնական հսկողության ներքո` շահագրգիռ երկրների հաշվին:

3. 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները համապատասխան փոփոխություններով կիրառվում են 1-ին կետում նշված բաղադրամասերի ժամանակավոր ընդունման դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։