Հոդված 11
Հոդված 11
1. Պայմանավորվող կողմերը համաձայնում են ժամանակավոր ընդունում տրամադրել ժամանակավորապես ընդունված բեռնարկղերի հարմարանքներին և սարքավորումներին, որոնք ներմուծվում են բեռնարկղերի հետ միասին` առանձին կամ այլ բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար, կամ ներմուծվում են առանձին` բեռնարկղերի հետ վերարտահանվելու համար:
2. 3-րդ հոդվածի 2-րդ կետի և 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները համապատասխան փոփոխություններով կիրառվում են 1-ին կետում հիշատակված բեռնարկղերի հարմարանքների և սարքավորումների ժամանակավոր ընդունման նկատմամբ: Այդպիսի հարմարանքները և սարքավորումները կարող են օգտագործվել ներքին փոխադրումներում, 9-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն, երբ դրանք փոխադրվում են այն բեռնարկղերի հետ միասին, որոնց վրա տարածվում են նշված կետի դրույթները: