Հոդված 18. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը և միանալը
Հոդված 18 Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը և միանալը
1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում մինչև 1973 թ. հունվարի 15-ը և այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում` Նյու Յորքում, 1973 թ. փետրվարի 1-ից մինչև 1973 թ. դեկտեմբերի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կամ ցանկացած մասնագիտացված գործակալության կամ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության բոլոր Անդամ պետությունների համար կամ Միջազգային դատարանի կանոնադրության մասնակիցների համար, ինչպես նաև ցանկացած այլ Պետության համար, որը հրավիրվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից` սույն Կոնվենցիայի Կողմ դառնալու համար:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրող Պետությունների կողմից:
3. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է 1-ին կետում նշված ցանկացած Պետության համար:
3 բիս. 1-ին հոդվածի դ. բիս կետում նշված Մաքսային կամ Տնտեսական միությունը կարող է միանալ սույն Կոնվենցիային և դառնալ Պայմանավորվող կողմ: Այդպիսի Մաքսային կամ Տնտեսական միությունը իր միանալու ժամանակ տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին իր իրավասության մասին և առաջարկում է սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի հետ կապված հետագա փոփոխությունները: Սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող Մաքսային կամ Տնտեսական միությունն իր իրավասության շրջանակներում գտնվող հարցերի առումով իրականացնում է իր իրավունքները և կատարում է իր պարտավորությունները, որոնք դնում է իր այն Անդամների վրա, որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր: Այդ դեպքում տվյալ Անդամները լիազորված չեն լինի անհատապես իրականացնելու այս իրավունքները, ներառյալ ձայնի իրավունքը, փոփոխություններ առաջարկելը, առաջարկված փոփոխություններին առարկելը և վեճերի կարգավորումը` 25-րդ հոդվածի համաձայն:
4. Վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գխավոր քարտուղարին: