Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Տարբեր դրույթներ

Հոդված 19. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19 Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց ինը ամիս հետո:

2. Յուրաքանչյուր Պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան, կամ ցանկացած Պետության կամ Մաքսային կամ Տնտեսական միության համար, որը միանում է դրան հինգերորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ Պետության կամ Մաքսային կամ Տնտեսական միության կողմից իր վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:

3. Սույն Կոնվենցիայում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ի պահ հանձնված ցանկացած վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ կիրառելի է համարվում փոփոխված Կոնվենցիայի նկատմամբ:

4. Ցանկացած նման փաստաթուղթ, որն ի պահ է հանձնված փոփոխության ընդունումից հետո, սակայն դրա ուժի մեջ մտնելուց առաջ, համարվում է կիրառելի փոփոխված Կոնվենցիայի նկատմամբ այն օրվանից սկսած, երբ փոփոխությունը մտնում է ուժի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։