Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Տարբեր դրույթներ

Հոդված 20. 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի գործողության դադարեցումը

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից չեղյալ է հայտարարվում և փոխարինվում է սույն Կոնվենցիայի մասնակիցների հարաբերություններում գործող` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիան, որը բացվել էր ստորագրման համար Ժնևում 1956 թ. մայիսի 18-ից:

2. Անկախ 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի դրույթներից, 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի դրույթների կամ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո կնքված համաձայնագրերի համաձայն, թույլտվություն ստացած բեռնարկղերը ընդունվում են ցանկացած Պայմանավորվող կողմի կողմից մաքսային կնիքներով բեռնափոխադրումներ կատարելու համար, եթե դրանք համապատասխանում են այն պայմաններին, որոնց համաձայն դրանք սկզբում թույլատրվել են փոխադրում կատարելու համար: Այդ նպատակով այն թույլտվության վկայականները, որոնք տրամադրվել են 1956 թվականի` Բեռնարկղերի մասին մաքսային կոնվենցիայի (1956 թ.) համաձայն, կարող են փոխարինվել թույլատրման նշումով մինչև այդ վկայականների գործողության ժամկետի լրանալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։