Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Տարբեր դրույթներ

Հոդված 21. Սույն Կոնվենցիայում և նրա Հավելվածներում փոփոխություններ կատարելու ընթացակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21 Սույն Կոնվենցիայում և նրա Հավելվածներում փոփոխություններ կատարելու ընթացակարգը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել մեկ կամ ավելի փոփոխություններ սույն Կոնվենցիայում: Ցանկացած առաջարկվող փոփոխության տեքստ փոխանցվում է Մաքսային համագործակցության խորհուրդ, որը ուղարկում է այն բոլոր Պայմանավորվող կողմերին և տեղեկացնում է այդ մասին 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին:

2. Նախորդ կետի համաձայն առաջարկված կամ Կոմիտեի նիստին մշակված և Կոմիտեի նիստին ներկա և քվեարկող երկու երրորդ մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը փոփոխությունն ուղարկում է բոլոր Պայմանավորվող կողմերին` նրանց ընդունման համար, և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին` նրանց տեղեկացնելու համար:

4. Նախորդ կետի համաձայն ուղարկված ցանկացած առաջարկված փոփոխություն համարվում է ընդունված, եթե Գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվելու օրվանից սկսած` 12-ամսյա ժամկետում ոչ մի Պայմանավորվող կողմ առարկություն չի ներկայացնում դրա վերաբերյալ:

5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հնարավորինս կարճ ժամկետում բոլոր Պայմանավորվող կողմերին և 18-րդ հոդվածում նշված Պայմանավորվող կողմեր չհանդիսացող Պետություններին ծանուցում է առաջարկված փոփոխության վերաբերյալ հնարավոր առարկություն ստանալու մասին: Եթե առաջարկված փոփոխության վերաբերյալ առարկությունն ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ապա փոփոխությունը համարվում է չընդունված և ոչ մի ուժ չի ունենում: Եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին առարկություն չի ուղարկվում, փոփոխությունն ուժի մեջ է մտնում բոլոր Պայմանավորվող կողմերի համար նախորդ կետում նշված 12-ամսյա ժամկետը լրանալուց երեք ամիս հետո կամ ավելի ուշ ժամկետում, որը որոշվում է Վարչական կոմիտեի կողմից դրա ընդունման պահին:

6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, պահանջ ներկայացնել սույն Կոնվենցիայի վերանայման նպատակով խորհրդաժողով հրավիրելու մասին: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին այդ պահանջի մասին, և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է վերանայման խորհրդաժողով, եթե Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի ծանուցումից հետո` 4-ամսյա ժամկետում, Պայմանավորվող կողմերից առնվազն մեկ երրորդը նրան չի տեղեկացնում այդպիսի պահանջի հետ իր համաձայնության մասին: Այդպիսի խորհրդաժողովը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է նաև Վարչական կոմիտեի կողմից ծանուցման հիման վրա: Վարչական կոմիտեն այդպիսի խնդրանք է ներկայացնում համապատասխան որոշման առկայության դեպքում, որը ընդունվում է Կոմիտեում ներկա և քվեարկող մեծամասնության կողմից: Եթե, սույն կետի համաձայն, խորհրդաժողով է հրավիրվում, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը հրավիրում է դրան մասնակցել 18-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։