Անցնել բովանդակությանը
Գլուխ V · Տարբեր դրույթներ

Հոդված 25. Վեճերի լուծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25 Վեճերի լուծումը

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որը չի կարող կարգավորվել բանակցությունների կամ կարգավորման այլ միջոցներով, նրանցից մեկի պահանջով փոխանցվում է արբիտրաժային դատարանին, որը կազմվում է հետևյալ կերպով. վեճի յուրաքանչյուր մասնակից նշանակում է դատավոր, և այդ երկու դատավորները նշանակում են երրորդ դատավորին, որը հանդիսանում է Նախագահ: Եթե, պահանջը ստանալու օրվանից սկսած, երեք ամիս հետո մասնակիցներից մեկը չի նշանակում դատավոր, կամ դատավորները չեն կարողանում ընտրել Նախագահ, ապա մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` խնդրելով նշանակել դատավոր կամ արբիտրաժային դատարանի Նախագահ:

2. 1-ին կետի դրույթների համաձայն նշանակված արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր ուժ ունի վեճի մասնակիցների համար:

3. Արբիտրաժային դատարանը հաստատում է ընթացակարգի իր սեփական կանոնները:

4. Արբիտրաժային դատարանի որոշումներն իր ընթացակարգի և նիստի անցկացման վայրի, ինչպես նաև իր կողմից քննվող ցանկացած վեճի վերաբերյալ ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

5. Ցանկացած վեճ, որ կարող է առաջանալ վեճի մասնակիցների միջև որոշման մեկնաբանման և կատարման վերաբերյալ, կարող է մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից փոխանցվել այն արբիտրաժային դատարանի քննությանը, որը կայացրել է այդ որոշումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։