Հոդված 26. Վերապահումներ
Հոդված 26 Վերապահումներ
1. Սույն Կոնվենցիայի վերաբերյալ թույլատրվում է անել վերապահումներ` բացառությամբ 2-8-րդ, 12-17-րդ, 20-րդ, 25-րդ հոդվածների և սույն հոդվածի, ինչպես նաև բացառությամբ Հավելվածներում պարունակված դրույթների, պայմանով, որ այդ վերապահումները ներկայացվեն գրավոր, և եթե դրանք ներկայացվել են մինչև վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելը, հաստատվեն այդ փաստաթղթում: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ուղարկում է այդ վերապահումները 18-րդ հոդվածում նշված բոլոր Պետություններին:
2. Ցանկացած վերապահում, որը կատարվում է 1-ին կետի համաձայն`
ա) այդպիսի վերապահում կատարած Պայմանավորվող կողմի համար այդ վերապահման շրջանակներում փոփոխում է սույն Կոնվենցիայի այն դրույթները, որոնց վերաբերում է այդ վերապահումը, և
բ) նույն շրջանակներում փոփոխում է այդ դրույթները այլ Պայմանավորվող կողմերի համար այդ վերապահումը կատարած Պայմանավորվող կողմի հետ նրանց ունեցած փոխհարաբերություններում:
3. 1-ին կետի համաձայն վերապահում կատարած յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այն` այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: