Հոդված 10. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ և ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 10. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ և ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Աշխատանք փնտրող անձինք և գործազուրկներն իրավունք ունեն`
ա) անվճար ստանալ մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն և ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ.
բ) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.
գ) դատական կարգով գանգատարկել զբաղվածության պետական ծառայության, դրա պաշտոնատար անձանց, ինչպես նաև գործատուների գործողությունները:
Գործազուրկներն իրավունք ունեն նաև`
ա) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման.
բ) այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ նյութական ծախսերի հատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
գ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու նպատակով զբաղվածության հիմնադրամից անհրաժեշտ միջոցների տրամադրման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով: