Հոդված 23. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Հոդված 23. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Գործազրկության բազային նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գործատուի նախաձեռնությամբ, բացառությամբ աշխատանքային կարգապահության խախտման պատճառով ազատվածների, աշխատանքից ազատված անձանց, որոնք աշխատանքի տեղավորման նպատակով զբաղվածության պետական ծառայությանն են դիմել աշխատանքից ազատվելու օրվանից 30 օրվա ընթացքում, նշանակվում է նպաստ` գործազրկության բազային նպաստի չափով:
Իրենց նախաձեռնությամբ աշխատանքից ազատված անձանց, ինչպես նաև այն անձանց, ովքեր չեն բավարարում սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված պայմանին, նշանակվում է նպաստ` գործազրկության բազային նպաստի 80 տոկոսի չափով:
Աշխատանքային կարգապահության խախտման պատճառով աշխատանքից ազատված անձանց նշանակվում է նպաստ` գործազրկության բազային նպաստի 60 տոկոսի չափով: