Գլուխ IV · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 22. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 22. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց երաշխավորվում է`
ա) գործազրկության նպաստների վճարում` սույն օրենքով սահմանված կարգով նպաստի ստացման տևողությունը հաշվառելով ընդհանուր աշխատանքային ստաժում.
բ) կրթաթոշակների վճարում վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացներում սովորելու ընթացքում` հաշվառելով ուսուցման տևողությունը ընդհանուր աշխատանքային ստաժում:
Գործազուրկ անձանց, որոնց գործազրկության նպաստի վճարման ժամկետը լրացել է, ինչպես նաև աշխատանք փնտրող չզբաղված, սակայն սույն օրենքով գործազուրկ չհամարվող և գործազրկության նպաստի իրավունք չունեցող անձանց կարող է տրվել դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: