Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ և ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց զբաղվածությունն անձնական և հասարակական պահանջմունքների բավարարման հետ կապված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեություն է, որը բերում է նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ եկամուտ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ընտրություն կատարել զբաղվածության և չզբաղվածության միջև` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` անձինք) չզբաղվածությունը նրանց որևէ պատասխանատվության ենթարկելու համար հիմք չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։