Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄը և ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ
Հոդված 8. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄը և ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ
Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման և որակավորման բարձրացման հարցերով դիմող անձանց հաշվառումն իրականացնում է զբաղվածության պետական ծառայությունը:
Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելու համար անձն անձամբ ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
Աշխատանք փնտրող չզբաղված անձանց գործազուրկի կարգավիճակ է տալիս զբաղվածության պետական ծառայությունը` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման օրվանից: