Հոդված 20. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Հոդված 20. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Զբաղվածության հիմնադրամը կոչված է ապահովելու զբաղվածության պետական կարգավորման իրականացման ֆինանսավորումը:
Զբաղվածության հիմնադրամը ձևավորվում է`
ա) գործատուների պարտադիր ապահովագրական մուծումներից.
բ) աշխատողների աշխատավարձից կատարվող պարտադիր ապահովագրական մուծումներից.
գ) գործատուների լրացուցիչ հատկացումներից, սույն օրենքի 11 և 18 հոդվածներով նախատեսված դեպքերում.
դ) պետական և համայնքների բյուջեներից կատարվող հատկացումներից.
ե) Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների գործատուների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անձանց կամավոր մուծումներից և այլ մուտքերից:
Զբաղվածության հիմնադրամի կազմավորման կարգի, կանոնադրության, միջոցների ձևավորման չափերի ու պայմանների, ծախսման ուղղությունների հաստատումը, ինչպես նաև դրանց վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը: