Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ
Հոդված 4. ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ
Զբաղված են համարվում`
ա) գործատուների մոտ վարձու աշխատանք կատարողները.
բ) վարձատրվող պաշտոններում ընտրված, նշանակված կամ հաստատված անձինք.
գ) աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող անձինք.
դ) զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք.
ե) ուսումնական հաստատություններում, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման, որակավորման բարձրացման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում ընդգրկված աշխատանքային տարիքի անձինք: