Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 17. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԸ

Բնակչության զբաղվածության կարգավորման ծրագրերի մշակման և իրականացման համար համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով կարող են ստեղծվել հանրապետական և տեղական համաձայնեցման կոմիտեներ, որոնց կազմում հավասար թվաքանակով ընդգրկվում են աշխատողների, գործատուների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և գործադիր իշխանության, ինչպես նաև զբաղվածության պետական ծառայության լիազոր ներկայացուցիչները:

Համաձայնեցման կոմիտեների գործունեության կազմակերպման կարգը և իրավասության շրջանակները սահմանվում են նրանցում ներկայացված կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։