Գլուխ III · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 21. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 21. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Պետական, տարածքային կառավարման մարմինները, համայնքները և գործատուները վարձատրվող հասարակական աշխատանքներ կազմակերպելու համար նախ և առաջ պետք է դիմեն զբաղվածության պետական ծառայություն, որն ապահովում է համապատասխան աշխատուժով` նախապատվությունը տալով գործազուրկներին: Հասարակական աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց հետ սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: