Հոդված 13. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 13. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Բնակչության զբաղվածության պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է աշխատուժի առաջարկի ու պահանջարկի հաշվեկշռվածության և կառուցվածքային համապատասխանության կարգավորում` ֆինանսավարկային, ինվեստիցիոն, հարկային և սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության միջոցով` հաշվի առնելով աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը:
Աղետների, բնակչության հարկադիր տեղահանման և այլ չկանխատեսված պատճառներով զանգվածային չզբաղվածությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը:
Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի շուկայի և բնակչության զբաղվածության ընթացիկ իրավիճակն արտացոլվում է պետական վիճակագրական հաշվետվություններում: