Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-01-01-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Հայաստանի Հանրապետությունում գործատուները զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու նպատակով պարտավոր են`

ա) տեղեկություններ տալ զբաղվածության պետական ծառայությանը` թափուր աշխատատեղերի և աշխատողների հնարավոր զանգվածային ազատումների մասին.

բ) տեղեկացնել զանգվածային ազատումների մասին զբաղվածության պետական ծառայությանը ազատման հնարավոր ժամկետից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ ներկայացնելով զանգվածային ազատումների պատճառները, ազատման ենթակա աշխատողների թիվն ու մասնագիտությունները.

գ) վերակազմավորման, լուծարման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետևանքով ազատվող անձանց այդ մասին տեղեկացնել նրանց ազատելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ և վճարել արձակման նպաստ` ամսական միջին վաստակի չափով.

դ) վերակազմավորման, լուծարման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման հետևանքով ազատվող յուրաքանչյուր անձի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցել գումար` ազատվողի ամսական միջին վաստակի չափով.

ե) նախապես սահմանված քվոտաներին համապատասխան` ապահովել աշխատանքով զբաղվածության պետական ծառայության կողմից գործուղված հաշմանդամներին.

զ) կատարել պարտադիր ապահովագրական մուծումներ զբաղվածության հիմնադրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն տարածվում այն գործատուների վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է այլ կարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։