Հոդված 19. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 19. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Զանգվածային ազատումների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Զբաղվածության պետական ծառայությունը կարող է կասեցնել աշխատողների զանգվածային ազատման վերաբերյալ գործատուների ընդունած որոշումները`
ա) ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե կան դժվարություններ ազատվողներին աշխատանքի տեղավորելու հարցում, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մասնակիորեն փոխհատուցելով գործատուների հնարավոր վնասները զբաղվածության հիմնադրամի միջոցների հաշվին.
բ) ոչ ավելի, քան մեկ ամիս ժամկետով, եթե գործատուն զանգվածային ազատումների մասին սույն օրենքի 18 հոդվածի «բ» կետում նշված ժամկետում չի տեղեկացրել զբաղվածության պետական ծառայությանը.
գ) մինչև նախապես հայտնված ժամկետը, եթե գործատուն խախտել է զանգվածային ազատումների վերաբերյալ իր կողմից սահմանված ժամկետները: