Հոդված 25. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 25. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործազրկության նպաստները նշանակվում են զբաղվածության պետական ծառայության կողմից` անձին գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից:
Գործազրկության նպաստի տևողությունը սահմանվում է հինգ ամիս:
Ոչ պակաս, քան հինգ տարի ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստների վճարման ժամկետները երկարացվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար` մեկ ամսով:
Գործազրկության նպաստները նշանակվում են ոչ ավելի, քան 12 ամիս:
Սույն օրենքի 23 հոդվածի երկրորդ մասով 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկներին, որոնց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը մնացել է մինչև մեկ տարի, իրենց համաձայնությամբ կարող է տրվել վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու իրավունք:
Եթե անձը գործազուրկի կարգավիճակ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նա գործազրկության նպաստի ստացման իրավունք կարող է ձեռք բերել, եթե զբաղվածության պետական ծառայությանը դիմելուն նախորդած վերջին մեկ աշխատանքային տարում ունի առնվազն յոթ ամսվա աշխատանքային ստաժ: