Հոդված 26. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԿԱՍԵՑՈՒՄը և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 26. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԿԱՍԵՑՈՒՄը և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Եթե գործազուրկը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ինքնուրույնաբար տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի` տեղեկացնելով զբաղվածության պետական ծառայությանը, ապա վերջինիս կողմից գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ժամանակավոր աշխատանքի տևողությանը համապատասխան ժամկետով:
Զբաղվածության պետական ծառայության կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը թեկուզ մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղափորման առաջարկից:
Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, եթե`
ա) գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
բ) գործազուրկն անհարգելի պատճառով երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել` աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար.
գ) գործազուրկն առանց զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնելու, գործազրկության նպաստ ստանալու ընթացքում տեղավորվել է աշխատանքի, ներառյալ` ժամանակավոր.
դ) գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է ժամանակավոր աշխատանքի ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ: