Հոդված 21
Հոդված 21.
Օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատավարության մասնակիցն իրավունք ունի դատախազին, քննիչին, հետաքննության մարմնի աշխատակցին քրեական գործով վարույթի ցանկացած պահի բացարկ հայտնելու: Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացվել միայն մինչև դատաքննությունն սկսվելը, բացառությամբ այն դեպքերի, երբ միջնորդություն ներկայացնողը կապացուցի, որ ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել դատաքննությունն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել։»: