Հոդված 33
Հոդված 33.
Օրենսգրքի 322-րդ հոդվածում՝
1) վերնագրի «դատավորների բացարկման» բառերը փոխարինել «դատավորներին ինքնաբացարկ ներկայացնելու» բառերով.
2) 1-ին մասի առաջին նախադասության «բացարկ հայտնելու» բառերը փոխարինել «ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու» բառերով, իսկ երկրորդ նախադասության «դատավորին բացարկ հայտնելու» բառերը փոխարինել «դատավորի ինքնաբացարկի» բառերով.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատավորին, դատավորներին կամ դատարանի ամբողջ կազմին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը լուծվում է սույն օրենսգրքի 90 հոդվածով սահմանված կարգով։»: