Անցնել բովանդակությանը

Հոդված 426.7. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումները և դրանց ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 426.7. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումները և դրանց ներկայացվող պահանջները

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու դիմումը պետք է բովանդակի՝

1) դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, բնակության կամ աշխատանքի վայրի հասցեն, պաշտոնը.

2) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է դիմումը.

3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին.

4) դատական ակտի վերանայման համար հիմք ծառայած նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը.

5) դիմում ներկայացրած անձի պահանջը.

6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

7) դիմում ներկայացրած անձի ստորագրությունը:

2. Դիմումին կցվում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերը, ինչպես նաև այլ նյութեր:

3. Դիմում ներկայացնող անձը դրա պատճենը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը հաստատող նյութերի պատճենների հետ պատշաճորեն ուղարկում է դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):

4. Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն դիմում կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը դիմումի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։