Անցնել բովանդակությանը

Հոդված 47

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 47.

Օրենսգրքի 381-րդ հոդվածում`

1) վերնագիրը լրացնել «և վարույթ ընդունելը» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) դատական ակտը, որը բողոքարկվում է, և այն կայացրած դատարանի անվանումը.».

3) 1-ին մասի 4-րդ կետի «դատավճիռը կամ այլ որոշումը» բառերը փոխարինել «դատական ակտը» բառերով.

4) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) բողոքի հիմքերը և պահանջը.».

5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 -րդ կետով.

«5.1 ) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները.».

6) 2-րդ մասը «ժամկետանց է» բառերից հետո լրացնել «կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:».

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծվում է դատարանի կազմը նախագահողի կողմից:

5. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է նախագահողը:

6. Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։