Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 39-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով:
2. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:
3. Քրեական դատարանում գործերը քննվում են միանձնյա: Կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, քննվում են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկման ձևով:
4. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:
5. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ՝ վճռաբեկ դատարանի կազմով։»: