Անցնել բովանդակությանը

Հոդված 66

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 66.

Օրենսգրքի 404-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն՝

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները՝ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով.

2) գլխավոր դատախազը և նրա տեղակալները` օրենքով նախատեսված դեպքերում:

2. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

3. Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։