Անցնել բովանդակությանը

Հոդված 35

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 35.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 361.1 -րդ հոդվածով.

«Հոդված 361.1. Քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը

1. Քրեական դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360 և 361 հոդվածներով նշված հաջորդականությամբ:

3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:

4. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Սույն օրենսգրքի 360 հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

6. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:

7. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:

8. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:

9. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը, և այն կցվում է գործին։

10. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:

11. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։