Հոդված 55
Հոդված 55.
Օրենսգրքի 389-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «գործը» բառից հետո լրացնել «կամ նյութը» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ուսումնասիրելով ստացված գործը կամ նյութը՝ նախագահողն իր որոշմամբ այն նշանակում է դատական նիստում քննության: Գործի նյութերն ուսումնասիրում են նաև դատարանի կազմի մյուս դատավորները:».
3) 3-րդ մասի «դատավճռի» բառը փոխարինել «դատական ակտի» բառերով: