Հոդված 34
Հոդված 34.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 360.1 -րդ հոդվածով.
«Հոդված 360.1. Դատարանի լրացուցիչ որոշումը
1. Դատարանը դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:
2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը դատարանի հայեցողությամբ կարող է հրապարակվել դատական նիստում:
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ այդպիսինը չլինելու դեպքում` խախտում թույլ տված պաշտոնատար անձին: Լրացուցիչ որոշումն ստացած պաշտոնատար անձը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, քննարկել այն և ձեռնարկել համապատասխան միջոցներ առկա խախտումները վերացնելու կամ նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ։»: