Հոդված 10
Հոդված 10.
Օրենսգրքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 44. Առաջին ատյանի դատարանների առարկայական ընդդատությունը
1. Ընդհանուր իրավասության դատարաններին առաջին ատյանի կարգով ընդդատյա են բոլոր գործերը, բացառությամբ քրեական դատարանների ընդդատությանը վերապահված գործերի: Ընդհանուր իրավասության դատարանները քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն են իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ:
2. Քրեական դատարանները առաջին ատյանի կարգով քննում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր)։»: