Հոդված 13
Հոդված 13.
Օրենսգրքի 48-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության և քրեական դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է քրեական դատարանը:
2. Երկու կամ ավելի հանցագործությունների վերաբերյալ գործերն ընդհանուր իրավասության կամ քրեական տարբեր դատարաններին ընդդատյա լինելու դեպքում դրանք միացնելիս գործը քննում է այն դատարանը, որի դատական տարածքում ավարտվել է տվյալ գործով մինչդատական վարույթը։»: