Հոդված 14
Հոդված 14.
Օրենսգրքի 49-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «օրենսգրքի» բառից հետո լրացնել «44 կամ» բառերով, իսկ «նախատեսված» բառից հետո՝ «առարկայական կամ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Եթե ընդհանուր իրավասության դատարանում դատական քննության ժամանակ հայտնաբերվում է, որ գործն ընդդատյա է քրեական դատարանին, ապա անկախ կողմերի համաձայնությունից՝ գործն ուղարկվում է ըստ ընդդատության։»: