Անցնել բովանդակությանը

Հոդված 73

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 73.

Օրենսգրքի 414.2 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին, կամ

3) վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407 հոդվածի և սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծվում է կոլեգիալ, այն է՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք ունի մասնակցելու պալատի նիստերին: Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմը պակաս է 3-ից, ապա պալատի նիստերին մասնակցում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ եթե այդ դեպքում ևս կազմը պակաս է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը պալատ գործուղում է այլ պալատի դատավորի: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն և բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ և մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։