Հոդված 44. բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը
Հոդված 44. բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր հատկացնելը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն քաղաքներում և քաղաքատիպ ավաններում որպես սեփականություն ստանալու հողամասեր բնակելի տան կառուցման ու դրա սպասարկման համար: քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակարանային շինարարության համար քաղաքացիներին հողամասեր են հատկացվում մինչև 0,04 հեկտարի չափով: