Հոդված 64. հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինները
Հոդված 64. հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողություն իրականացնող մարմինները
հողերի օգտագործման ու պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների համապատասխան խորհուրդները և հանրապետության հողաշինարարության և բնապահպանական ու հուշարձանների պահպանության ծառայությունները:
հողերի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը: