Հոդված 59. հողերի պահպանության նպատակներն ու խնդիրները
Հոդված 59. հողերի պահպանության նպատակներն ու խնդիրները
հողերի պահպանությունը ներառում է տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ, որոնք նպատակամղված են դրանց նպատակային և արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի չհիմնավորված կերպով հետ վերցնելու կանխմանը, մարդկային գործունեությամբ պատճառվող վնասակար ազդեցությունից դրանց պահպանությանը, ինչպես նաև հողերի բերրիության վերականգնմանը և բարձրացմանը: