Հոդված 74. պատգամավորների տեղական խորհուրդների կողմից հողային վեճերի քննարկման կարգը
Հոդված 74. պատգամավորների տեղական խորհուրդների կողմից հողային վեճերի քննարկման կարգը
պատգամավորների տեղական խորհուրդները հողային վեճերը քննարկում են կողմերից մեկի դիմումի հիման վրա` դիմումը ստացվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հողային վեճերի լուծման վերաբերյալ նյութերը նախապատրաստում են պատգամավորների համապատասխան խորհուրդների պատգամավորական հանձնաժողովները` հողաշինարարական մարմինների հետ համատեղ:
հողային վեճի քննարկման առթիվ պատգամավորների խորհուրդն ընդունում է որոշում, որի մեջ կարող է նախատեսվել որոշման կատարման կարգը և միջոցառումներ հողի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: