Հոդված 70. Հողային վեճերը լուծելու իրավունք ունեցող մարմինները
Հոդված 70. Հողային վեճերը լուծելու իրավունք ունեցող մարմինները
հողային վեճերը լուծում են պատգամավորների տեղական խորհուրդները, դատարանը կամ պետական արբիտրաժը:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հողային վեճերը լուծվում են պատգամավորների այն խորհուրդների կողմից, որոնց տնօրինության տակ գտնվում է հողամասը: պատգամավորների խորհրդի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հողային վեճերը քննվում են դատական կարգով:
Հողային հարաբերությունների հետ կապված գույքային վեճերը լուծում է դատարանը կամ պետական արբիտրաժը` ըստ իրավասության:
Հողամասերը հատկացնելու, հետ վերցնելու և հողի սեփականության ու հողօգտագործման իրավունքը դադարեցնելու հետ կապված հողային վեճերը լուծում է դատարանը կամ պետական արբիտրաժը: