Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Հողի սեփականության և օգտագործման վճարովիությունը

գործել է մինչև 2001-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հողի սեփականության և օգտագործման վճարովիությունը

Հողային բարեփոխումների ընթացքում պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են`

ա) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու համար` մասնակի հատուցմամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով.

բ) որպես տնամերձ` հողամասի հատկացման պահի վիճակով հաշվարկված կադաստրային գնահատման արժեքի վճարմամբ, բացառությամբ այն քաղաքացիների, որոնք հարգելի պատճառներով հողային բարեփոխումների ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրացնելու հողի նկատմամբ սեփականության իրավունքը կամ չեն հանդիսացել գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսության անդամ: Այդ քաղաքացիներին տնամերձ հողամասերը որպես սեփականություն տրամադրվում են անհատույց.

գ) այգեգործության (ամառանոցի) համար` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով և գներով.

դ) քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից որոշվող սահմանային գների վճարմամբ ըստ հողի կադաստրային գնահատման արժեքի կամ այլ կարգով:

(Լր. 24.10.1994)

Որպես սեփականություն տրամադրված հողամասերի վաճառքի իրավունքը առաջ է գալիս դրանց արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո:

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի վաճառքի իրավունքն առաջ է գալիս հողային բարեփոխումների ընթացքում հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց երեք տարի հետո: Հողային բարեփոխումները գործընթացի ավարտից հետո պետական ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրելը, ինչպես նաև քաղաքացիների սեփականություն և կոլեկտիվ սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը կատարվում է ազատ ձևավորվող գներով:

Տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

(Նախադասությունը հանվել է 03.02.98 ՀՕ-194)

Հայաստանի Հանրապետությունում հողի օգտագործումը վճարովի է: Հողից օգտվելու վճարը սահմանվում է հողային հարկի ձևով, որը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով:

(9-րդ հոդվածը փոփ. 03.02.98 ՀՕ-194)

գ լ ո ւ խ 2.

Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի տնօրինման հարցերը և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի, պատգամավորների տեղական խորհուրդների իրավասությունը հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։