Անցնել բովանդակությանը

Հոդված 68. Հողաշինարարության նշանակությունն ու բովանդակությունը

գործել է մինչև 2001-06-15Բացել ARLIS-ում

Հոդված 68. Հողաշինարարության նշանակությունն ու բովանդակությունը

հողաշինարարությունը պետական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հողային օրենսդրության, հողերի օգտագործումն ու պահպանությունը կազմակերպելու վերաբերյալ պատգամավորների խորհուրդների որոշումների իրականացմանը, բարենպաստ էկոլոգիական միջավայրի ստեղծմանը և բնական տեղանքապատկերի բարելավմանը: հողաշինարարությունը նախատեսում է`

1) հանրապետական և տարածքային ծրագրերի, հողային ռեսուրսների օգտագործման և պահպանության սխեմաների ու հողաշինարարական նախագծերի մշակում.

2) տեղանքում վարչատարածքային կազմավորումների սահմանների որոշում և ամրակցում.

3) նոր հողօգտագործումների կազմավորման և գոյություն ունեցողների կարգավորման նախագծերի կազմում` վերացնելով հողերի դիրքի անհարմարությունները, հողամասերի առանձնացումը և ամրակցումը տեղանքում, հողի սեփականության և հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի նախապատրաստումը.

4) միջտնտեսային և ներտնտեսային հողաշինարարական և հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության հետ կապված այլ նախագծերի մշակում.

5) հողատարումից, աղտոտումից և աղակալումից հողերը պաշտպանելու, գյուղատնտեսական հողատեսքերի բարելավման, խախտված հողերի վերականգնման և նոր հողերի յուրացման աշխատանքային նախագծերի կազմում.

6) առանձնահատուկ բնապահպանական, հանգստյան և արգելանոցային կարգավիճակ ունեցող տարածքների տեղաբաշխման հիմնավորում և սահմանների որոշում ու ամրակցում.

7) քաղաքային, ավանային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի ճշգրտում և ամրակցում. 8) տեղագրական-երկրաբանական, քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական և այլ ուսումնասիրությունների ու հետազոտությունների կազմակերպում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։