Հոդված 14. Հողամասերը քաղաքացիներին որպես սեփականություն, ինչպես նաև օգտագործման տրամադրելու իրավունք ունեցող մարմինները
Հոդված 14. Հողամասերը քաղաքացիներին որպես սեփականություն, ինչպես նաև օգտագործման տրամադրելու իրավունք ունեցող մարմինները
Պատգամավորների գյուղական խորհուրդները որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրեն տնօրինության տակ գտնվող հողերից:
պատգամավորների քաղաքային (ավանային) խորհուրդները որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրենց տնօրինության տակ գտնվող հողերից:
պատգամավորների շրջանային խորհուրդները որպես սեփականություն և օգտագործման համար հողամասեր են տրամադրում իրեն տնօրինության տակ գտնվող հողերից, ինչպես նաև իրենց իրավասությանը հանձնված պահեստային ֆոնդի հողերից:
հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի ժամանակ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու նպատակով սեփականության իրավունքով հողամասերը տրամադրում են պատգամավորների տեղական խորհուրդները` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման համապատասխան հանձնաժողովների ներկայացմամբ:
հողամասեր տրամադրելու հետ կապված հողային ֆոնդի կատեգորիայի փոփոխությունը կատարում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը: