Հոդված 61. հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների, շինությունների ու կառուցվածքների տեղաբաշխմանը, նախագծմանը, կառուցմանն ու գործարկմանը ներկայացվող էկոլոգիական պահանջները
Հոդված 61. հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների, շինությունների ու կառուցվածքների տեղաբաշխմանը, նախագծմանը, կառուցմանն ու գործարկմանը ներկայացվող էկոլոգիական պահանջները
նոր և վերակառուցվող օբյեկտները, շինություններն ու կառուցվածքները տեղաբաշխելու, նախագծելու, կառուցելու և գործարկելու, ինչպես նաև հողերի վիճակի վրա բացասաբար ազդող նոր տեխնոլոգիաներ ներդնելու դեպքում պետք է նախատեսվեն և իրականացվեն հողապահպան միջոցառումներ:
արգելվում է այնպիսի օբյեկտների շահագործման հանձնումը և տեխնոլոգիաների կիրառումը, որոնք ապահովված չեն հողերը փչացումից կամ խախտումից պաշտպանելու միջոցներով:
Հողերի վիճակի վրա ազդող օբյեկտների տեղաբաշխումը համաձայնեցվում է հանրապետության հողաշինարարության ծառայության, բնապահպան և այլ մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող կարգով: