Գլուխ II · ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՏՈՒԻ ՄՈՏ ԹՈՂՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ
Հոդված 18. Գույքը գրավատուի մոտ թողնելով գրավի առարկան
Հոդված 18. Գույքը գրավատուի մոտ թողնելով գրավի առարկան
Գույքը գրավատուի մոտ թողնելով գրավի առարկա կարող են լինել շենքերը, շինությունները, բնակարանները, գույքային համալիրները (ձեռնարկությունները), տրանսպորտային միջոցները և շրջանառությունից չհանված այլ գույք:
Նշված դեպքում բաժանելի իրերը կարող են գրավի առարկա լինել, եթե բաժանման արդյունքում չեն դառնում երրորդ անձի իրավունքի օբյեկտ: