Գլուխ III · ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՌՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ
Հոդված 25. Գրավառուի պատասխանատվությունը իրեն հանձնված գույքն օգտագործելիս
Հոդված 25. Գրավառուի պատասխանատվությունը իրեն հանձնված գույքն օգտագործելիս
Իրեն հանձնված գույքի կորստի դեպքում գրավառուն պատասխանատվություն է կրում դրա լրիվ արժեքի չափով, իսկ վնասվելու դեպքում` այն գումարի չափով, որքանով նվազել է գրավ դրված գույքի արժեքը:
Այն դեպքերում, եթե գույքը գրավառուին հանձնելիս կատարվել է դրա գնահատում, ապա գրավառուի պատասխանատվությունը չպետք է գերազանցի գնահատված արժեքը, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:
Գրավառուի մեղքով գրավականը վնասվելու դեպքում գրավառուն պարտավոր է փոխհատուցել գրավատուին պատճառած վնասները, եթե պայմանագրով կամ օրենքով այլ բան չի նախատեսված:
Գրավառուն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցի, որ գույքի կորստից կամ վնասվելուց ծագած հետևանքներն առաջացել են ոչ իր մեղքով: