Գլուխ VII · ԳՐԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 40. Գրավը գրանցելու մասին վկայականը
Հոդված 40. Գրավը գրանցելու մասին վկայականը
Դիմողի պահանջով գրավի գրանցումն իրականացնող պետական մարմինը պարտավոր է տալ գրավով ապահովված պարտավորության ծավալը, գրանցման ամսաթիվը և գրանցման հերթական համարը հաստատող վկայական:
Վկայականը պետք է ստորագրված լինի գրավի գրանցումն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից և հաստատվի տվյալ պետական մարմնի կնիքով: