Գլուխ VII · ԳՐԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 42. Պատասխանատվություն անստույգ տեղեկությունների համար
Հոդված 42. Պատասխանատվություն անստույգ տեղեկությունների համար
Պետական այն մարմինը, որն իրականացնում է գրավ դրված գույքի գրանցում, պարտավոր է գրավառուին լրիվ չափով փոխհատուցել գրավ դրված գույքի մասին իրականությանը չհամապատասխանող կամ ոչ լրիվ տեղեկությունների հաղորդմամբ պատճառված վնասը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված պատասխանատվությունը պետական մարմինը կրում է նաև գրավ դրված գույքի վերաբերյալ շահագրգիռ անձանց հարցումին` իր մոտ եղած տեղեկությունները մեկ ամսվա ընթացքում հաղորդելուց խուսափելու համար: