Գլուխ III · ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱՌՈՒԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՎ ԳՐԱՎԸ
Հոդված 23. Գրավառուի իրավունքները գույքը գրավառուին հանձնելով գրավի դեպքում
Հոդված 23. Գրավառուի իրավունքները գույքը գրավառուին հանձնելով գրավի դեպքում
Գրավառուն իրավունք ունի օգտագործել իրեն հանձնված գրավի առարկան, եթե դա նախատեսված է պայմանագրով կամ օրենքով: Ստացված եկամուտները ծախսվում են գրավ դրված գույքի պահպանման նպատակով կամ հաշվակցվում են պարտավորության կատարման կամ տոկոսների մարման հաշվին:
Եթե ոչ գրավառուի մեղքով վտանգ է առաջանում կորստի, փչացման կամ դրա արժեքի նվազման համար, գրավառուն իրավունք ունի պահանջել գրավատուից փոխարինել այդ գույքը նույնարժեք (նույնատիպ) այլ գույքով: