Գլուխ VIII · ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 49. Բանկի կողմից գրավականը իրացնելու առանձնահատկությունները
Հոդված 49. Բանկի կողմից գրավականը իրացնելու առանձնահատկությունները
Գրավականի իրացումից ստացված միջոցների հաշվին բանկի պահանջի բավարարումն իրականացվում է առանց դատարանի, արբիտրաժի կամ միջնորդ դատարանի վճռի (որոշման), եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:
Եթե պայմանագրի համաձայն վարկը պետք է վերադարձվի մաս-մաս, ապա բանկը կարող է սույն հոդվածի առաջին մասում նախատեսված իր իրավունքն իրականացնել վարկի ցանկացած մասի վճարման ժամկետանցման դեպքում: